«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդո Սիլվային: Այս մասին հայտնում է calciomercato.com-ը:
Կատալոնացիներն այս ամառ փորձեցին տրանսֆերն իրականացնել, սակայն չստացվեց և մտածում են ձմռանը ֆուտբոլիստին ձեռք բերելու մասին։
Սիլվայի պայմանագիրը «Քաղաքացիների» հետ ավարտվում է 2025 թվականի հունիսին։