«Միլանը» հերքել է, որ հետաքրքրված է եղել «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ծառայություններով։
««Միլանը» երբևէ չի հետաքրքրվել և հիմա էլ Արսեն Զախարյանով չի հետաքրքրվում»,- հայտնել են ակումբի մամուլի ծառայությունից։
Sport24-ն ավելի վաղ գրել էր, որ Զախարյանով հետաքրքրված է «Միլանը», սակայն գործարքի ընթացքի դժվարությունների պատճառով տրանսֆերը չի կայացել։
Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը ՌՊԼ-ում անցկացրել է 6 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։