«Բավարիայի» սպորտային տնօրեն Հասան Սալիհամիջիչը խոսել է թիմի կիսապաշտպան Ջամալ Մուսիալայի մասին և բացառել, որ մյունխենյան ակումբը կվաճառի երիտասարդ խաղացողի տրանսֆերը։
— Ինչպե՞ս կվարվեք, եթե հաջորդ տարի Մուսիալայի համար առաջարկվի 100 մլն եվրո։
— Նա չի վաճառվում,- ասել է Սալիհամիջիչը Sky Sports-ի հետ զրույցում։
19-ամյա կիսապաշտպանը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում դարձել է 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։