ՄՅՈՒ-ի նորեկ Անտոնին ընտրել է 21 համարի մարզաշապիկը։ Այս մասին տեղեկացնում է Relevo-ն։ Հիշեցնենք, որ կողմերը մինչև 2027 թվականը նախատեսված պայմանագիր են կնքել՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
22-ամյա Անտոնին «Այաքս» էր տեղափոխվել 2020-ի հուլիսին։ 82 խաղում նա դարձել էր 24 գոլի և 22 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Նախորդ տարվա հոկտեմբերին հարձակվողն իր նորամուտը նշեց Բրազիլիայի հավաքականում, որի կազմում անցկացրած 9 խաղում դարձավ 2 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։