«Բավարիայի» սպորտային տնօրեն Հասան Սալիհամիջիչը պատմել է, որ մյունխենյան ակումբւ հրաժարվել է ձեռք բերել ՄՅՈՒ-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։
«Նա անհավանական մեծ անհատականություն է։ Խաղացող, որը վերջին տարիներին իր հետքն է թողել համաշխարհային ֆուտբոլում։ Մեզ համար նա տարբերակ չի եղել, որովհետև մենք այլ պայմանագրերով էինք զբաղված։ Բայց չարժե, որ նրան խղճաք։ Նա մեծ ֆուտբոլիստ է, որը վերջին տարիներին շատ բաների է հասել»,- Սալիհամիջիչի խոսքերն է փոխանցում Sky Sport Germany-ն։
Ռոնալդուն մինչև պայմանագրի ավարտը՝ 2023-ի ամառ, կմնա ՄՅՈՒ-ում։
























































