«Արարատ-Արմենիայի» գլխավոր տնօրեն Պողոս Գալստյանը Metaratings-ի հետ զրույցում խոսել է կիսապաշտպան Արթուր Սերոբյանի մասին, որը փորձաշրջան էր անցել ռուսական «Տորպեդոյում»։ Սերբոյանի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Արարատ-Արմենիային», բայց խաղացողը վարձակալական հիմունքներով հանդես է գալիս Երևանի ԲԿՄԱ-ում։
«Արթուր Սերոբյանը պայմանագիր կկնքի՞ «Դինամոյի» հետ։ Ոչ։ «Դինամոյի» կողմից հետաքրքրություն եղել է, բայց Հայաստանի Հանրապետության օրենքներով, ֆուտբոլիստը չի կարող խաղալ արտերկրում, քանի որ ծառայում է բանակում։ Հենց այդ պատճառով էլ նա չտեղափոխվեց «Տորպեդո»»,- ասել է Գալստյանը։























































