«Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում նվազագույն հաշվով հաղթել է «Լեսթերին»։
Whoscored-ը վիճակագրական պորտալը խաղի վատագույն ֆուտբոլիստ է ճանաչել մանչեսթերյան ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։
Պորտուգալացին խաղն սկսել էր պահեստայինների նստարանից և փոխարինման մտել 68-րդ րոպեին։
37-ամյա հարձակվողն այս խաղում արդյունավետ գործողությամբ աչքի չէր ընկել։