Տրանսֆերային պատուհանի վերջին օրը «Նոթինգհեմը» ևս երկու տրանսֆեր է ձևակերպել։
Անտառապահների ճամբար է տեղափոխվել «Ռենից» Լոիկ Բադեն (վարձավճարով), ինչպես նաև «Բլեքպուլի» վինգեր Ջոշ Բաուլերը (ամբողջական տրանսֆեր)։
«Ռենի» պաշտպանը «Նոթինգհեմում» հանդես կգա մինչև մրցաշրջանի ավարտը։ 23-ամյա Բաուլերը անտառապահներին արժեցել է 2 մլն ֆունտ: Անգլիացին, պայմանագիր կնքելով «Նոթինգհեմի» հետ, վարձավճարով մեկնել է «Օլիմպիակոս» մինչև մրցաշրջանի ավարտը։
«Նոթինգհեմն» ամենաակտիվներից է անցկացրել այս տրանսֆերային պատուհանը։ Բաուլերն ու Բադեն դարձան թիմի 20-րդ և 21-րդ նորեկները: