Ամերիկացի լեգենդար թենիսիստուհիներ Վենուս և Սերենա Ուիլյամս քույրերը US Open-ի զուգախաղի առաջին շրջանում պարտվել են Չեխիան ներկայացնող Լուսիյա Հրադեցկա / Լինդա Նոսկովա դուետին։
Հանդիպումը տևեց 2 ժամ 10 րոպե։
Հանդիպումն ավարտվեց չեխ մարզիկների հաղթանակով երկու սեթում՝ 7:6 (7:5), 6:4 հաշվով։
Մրցաշարի հաջորդ տուրում Չեխիայի ներկայացուցիչները կխաղան Ալեքսա Գուարաչիի (Չիլի) և Անդրեա Կլեպաչի (Սլովենիա) հետ։