Ֆուտբոլային գործակալ Ռաֆակել Պիմենտան հայտնել է, որ Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի տեղափոխությունը Լոնդոնի «Չելսի» չի կայանա այս տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Անգլիական Պրեմիեր-լիգայում տրանսֆերային պատուհանը փակվում է ուրբաթ՝ սեպտեմբերի 2-ին:
-Շանս կա՞, որ Զախարյանի տրանսֆերն այսօր ձևակերպեն: Ոչ, չկա շանս:
-Արդյոք «Չելսին» ձմռանը կվերադառնա՞ այս տրանսֆերին:
-Դուք խոստացաք միայն մեկ հարց տալ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Արսեն Զախարյանը տեղափոխությունը չի կայանա, քանի որ մոսկովյան ակումբին տրանսֆերի գումարը՝ 15 մլն եվրո-ն, փոխանցելու հետ կապված խնդիրներ են եղել:























































