«Բավարիայի» հարձակվող Մատիս Տելը գոլի հեղինակ է դարձել Գերմանիայի գավաթի 1-ին տուրի Քյոլնի «Վիկտորիայի» հետ խաղում։
Արտագնա խաղում մյունխենյան ակումբը հաղթեց 5-0 հաշվով։
17 տարեկան 127 օրական հասակում ֆրանսիացին դարձավ մրցաշարի ամենաերիտասարդ գոլահարը մյունխենյան ակումբի կազմում։
Նշենք, որ նմանատիպ նախկին ռեկորդը պահպանվում էր 1965 թվականից։ Հուլիսին «Բավարիան» «Ռենից» գնեց Տելին 20+8,5 միլիոն եվրոյով։
























































