Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Գրենիկ Պետրոսյանը հեռացել է ԲԿՄԱ-ից։ Այս մասին հայտնում է «բանակայինների» մամուլի ծառայությունը։
ԲԿՄԱ-ն շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստի թիմի մի մասնիկը լինելու համար և հաջողություն մաղթել հետագա կարիերայում։
Գրենիկ Պետրոսյանը «Փյունիկի» սան է։ Ինչպես հայտնում է ԲԿՄԱ-ի տնօրեն Գագիկ Աղբալյանը, Պետրոսյանը վերադառնում է «Փյունիկ»։