Քշիշտոֆ Պյոնտեկը կրկին հանդես կգա Իտալիայի առաջնությունում։ Ինչպես հաղորդում են Sky Sport Italia-ն և La Gazzetta dello Sport-ը, 27-ամյա հարձակվողը «Հերտայից» «Սալերնիտանա» կտեղափոխվի:
Ա Սերիայի ակումբը վարձակալում է Պյոնտեկին 2022/2023 մրցաշրջանի համար՝ ամբողջական տրանսֆերի հետագա գնման հնարավորությամբ։ Միևնույն ժամանակ, նոր ակումբը հարձակվողին կվճարի նրա աշխատավարձի միայն մի մասը։
Իտալիայում Քշիշտոֆ Պյոնտեկն արդեն խաղացել է «Ջենոայում», «Միլանում» և «Ֆիորենտինայում»: «Մանուշակների» կամզում լեհ հարձակվողն անցկացրեց նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը։
Հավելենք, որ 2022/2023 մրցաշրջանում Պյոնտեկը դեռ խաղադաշտ դուրս չի եկել։