«Լայպցիգը» հետաքրքրված է ՊՍԺ-ի պաշտպան Աբդու Դիալոյի ծառայություններով։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գերմանական ակումբն արդեն 26-ամյա խաղացողի տրանսֆերի առաջարկ է արել։ Այժմ քննարկվում է հետգնման տարբերակով պաշտպանին վարձակալելու հնարավորությունը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դիալոն հրաժարվել է ՊՍԺ-ից տեղափոխվել «Միլան»։
Սենեգալցի ֆուտբոլիստը ֆրանսիական ակումբում հանդես է գալիս 2019 թվականից։ Այս ընթացքում նա թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 75 հանդիպում և կատարել 4 գոլային փոխանցում։