«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռիո Ֆերդինանդը խոսել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ ԱՊԼ վերջին 2 խաղում մանկունիացիների մեկնարկային կազմում չընդգրկվելու մասին.
«Արդյոք Կրիշտիանուն կմնա, թե ոչ, որևէ մեկս չենք կարող ասել, բայց Ռոնալդուին իմանալով՝ կարող եմ հստակ ասել, որ նա հիմա խելագարության աստիճանի զայրացած է: Կարևոր չէ՝ նրա փոխարեն ով է խաղոմ, կարևորն այն է, որ նա մեկնարկային կազմում չէ: Չի կարելի այդքան բարձրակարգ ֆուտբոլիստ լինել, կարիերայի ընթացքում ցույց տալ իր վարպետությունը և համակերպվել այն մտքի հետ, որ դու չես ընդգրկվում այնպիսի թիմի մեկնարկային կազմում, որը հանդես չի գալիս Չեմպիոնների լիգայում:
Չի կարելի սպասել, որ Ռոնալդուն լավ կլինի այս ամենից հետո, բայց նա պետք է թիմային ֆուտբոլիստ լինի: Ով ինչ ուզում է ասի արագության, պրեսինգի և այլնի մասին, Ռոնալդուն կպնդի մեկ բան. «Ես նախորդ մրցաշրջանում 24 գոլ եմ խփել: Որևէ մեկը երբեք մոտեցե՞լ է այդ ցուցանիշին «Մանչեսթեր Յունայթեդում»:
Նա գիտի վիճակագրություն, քանի որ հետևում է դրան: Վստահաբար՝ նա դժգոհ է»,- Ֆերդինանդի խոսքերն է փոխանցում Mirror-ը: