«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կոչ է արել ակումբի երկրպագուներին դադարեցնել ճնշումը ակումբի վրա սոցցանցերում՝ մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը։
«Մեր երկրպագուները, ովքեր բավականին ակտիվ են սոցցանցերում, կարող են պարզապես դադարեցնել դա՝ նոր ձեռքբերումների կոչ անելը:
Մենք լավ թիմ ունենք։ Մենք վնասվածքներ ունենք, բայց խաղացողները պետք է վերադառնան։ Եթե ինչ-որ մեկն ակնկալում է, որ մենք միշտ կանենք այն, ինչ անում են ուրիշները, ապա դա այդպես չէ»,- մասնագետի խոսքերն է մեջբերել ակումբի մամուլի ծառայությունը։
«Լիվերպուլը» Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշարային աղյուսակում 12-րդն է։