ԱՄՆ Կոնգրեսի անդամ Կլաուդիա Թեննին մեկնաբանել է այն, որ «Մեծ սաղավարտի» մրցումների 21-ակի հաղթող Նովակ Ջոկովիչին թույլ չեն տվել մասնակցել ԱՄՆ 2022 թվականի Բաց առաջնությանը.
«Ես ԱՄՆ բաց առաջնության երկրպագու եմ եղել այն ժամանակներից սկսած, երբ ավելի քան 45 տարի առաջ ստացա իմ առաջին դեղին ռակետը՝ «Միսս Քրիսը», բայց հիմա անգամ չեմ կարողանում դիտել այդ մրցաշարը, քանի որ մեծագույն թենիսիստ Նովակ Ջոկովիչին թյուրիմացաբար արգելել են մասնակցել այդ խաղերին»,- գրել է Թեննին սոցիալական ցանցի իր էջերում:
Հիշեցնենք՝ Ջոկովիչը բաց է թողնում հյուսիսամերիկյան մրցաշարերը, այդ թվում՝ US Open-2022-ը: ԱՄՆ կառավարությունն ու Կանադան կորոնավիրուսի դեմ չպատվաստված անձանց թույլ չի տալիս մուտք գործել երկիր: Ջոկովիչն էլ բազմիցս հայտարարել է, որ ինքը չի պատվաստվելու կորոնավիրուսի դեմ: