Կանանց Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել առաջիկա հանդիպումներին։
ՀՖՖ TV-ն ներկա է եղել հերթական մարզմանը և զրուցել թիմի պաշտպան Սավաննա Թեյլորի հետ։
Հավաքականի նորեկը պատմել է՝ ֆուտբոլով սկսել է զբաղվել 4 տարեկանից․ խաղացել եմ միջնակարգ, ավագ դպրոցներում, քոլեջում և Նյու-Յորքի Ադելֆայ համալսարանում:
«Շատ էմոցիոնալ պահ էր, երբ հրավիրվեցի Հայաստանի հավաքական: Ես կիսով չափ հայ եմ՝ մայրս հայ է, իսկ հայրս ամերիկացի է: Ես մեծացել եմ հայերի շրջապատում: Իմ ընտանիքը հայկական է, մենք սիրում ենք պահպանել հայկական ավանդույթները:
Առաջիկա խաղերին պատրաստվելու համար անում եմ հնարավոր ամեն ինչ: Պետք է կենտրոնանալ առաջիկա խաղերի վրա: Պետք է հիշենք, որ խաղում ենք մեր ընտանիքների ու երկրի համար»,- նշել է Թեյլորը:
Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Թեյլորը հանդես է եկել կիպրական «Նեա Սալամիս» և «Ապոլոն»: «Ապոլոնի» կազմում նա այս տարի մասնակցել է Չեմպիոնների լիգայի առաջին փուլին:
Մանրամասները՝ ՀՖՖ տեսանյութում․
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է պատրաստվել աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումներին։
Հայաստանի թիմը օգոստոսի 31-ին կմեկնի Կոսովո, որտեղ աշխարհի առաջնության որակավորման փուլի առաջին տուրում սեպտեմբերի 1-ին կմրցի Կոսովոյի հավաքականի դեմ։ Հաջորդ հանդիպումը կանանց ազգային հավաքականը կանցկացնի սեպտեմբերի 6-ին Երևանում՝ ընդունելով Բելգիայի հավաքականին։