«Ռոմայի» հարձակվող Ջասթին Կլյուվերտն առաջիկա ժամերի ընթացքում կդառնա «Ֆուլհեմի» ֆուտբոլիստ։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ ակումբներն արդեն համաձայնության են եկել ֆուտբոլիստի վարձակալության շուրջ՝ հետագայում 9,5 մլն եվրոյի դիմաց գնման պարտադիր իրավունքով։
Հռոմեացիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն այլևս չի վստահում ֆուտբոլիստին, այդ իսկ պատճառով ակումբը որոշել է բաժանվել նրանից։
Կլյուվերտի գործող պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է մեկ տարուց։