Առաջին խմբի վեցերորդ տուրի խաղում «Արարատ-2»-ը հյուրընկալել է «Ուրարտու-2»-ին և տպավորիչ հաղթանակ տարել գոլառատ խաղում:
Հանդիպումն ավարտվել է «Արարատ-2»-ի՝ 7-3 հաշվով հաղթանակով:
«Արարատ-2»-ի կազմում դուբլ են ձևակերպել Ամարա Տրաորեն, Ջեջե Արմանդ Դագրոն, Աշոտ Քոչարյանը, մեկ անգամ էլ աչքի են ընկել Զիլե Կեհեմի Սոստենե Տիեիդեն։
























































