«Այնտրախտի» կիսապաշտպան Դաիչի Կամադան կարող է կարիերան շարունակել «Բենֆիկայում», հայտնում է Record-ը: Ճապոնացի ֆուտբոլիստը գերմանական ակումբ է տեղափոխվել 2018թ.:
Նրա գործող պայմանագիրն ավարտվում է հաջորդ ամառ։Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 22 միլիոն եվրո:
Կիսապաշտպանն իր նորամուտը Ճապոնիայի հավաքականի կազմում նշել է 2019 թվականին։ Նա ազգային հավաքականի կազմում անցկացրել է 19 հանդիպում, դարձել 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Այս մրցաշրջանում Կամադան «Այնտրախտի» կազմում անցկացրել է 4 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 4 գոլի հեղինակ։