«Շալկե 04-ի» գերմանացի պաշտպան Մալիկ Տշաուն տեղափոխվեց «Միլան»։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027-ի հունիսի 30-ը։ Այս մասին հաղորդում է իտալական ակումբի կայքը։
«Շալկե 04-ի» կազմում Մալիկը մասնակցել է 61 խաղի ու խփել 3 գոլ։ 21-ամյա ֆուտբոլիստը Գերմանիայի երիտասարդական հավաքականի խաղացող է։
«Միլանը» ընթացիկ մրցաշրջանի 3 խաղում 7 միավոր է վաստակել ու գլխավորում է մրցաշարային աղյուսակը։