Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 5–րդ տուրում Հայաստանի գործող չեմպիոն «Փյունիկը» «Հանրապետական» մարզադաշտում 3:0 հաշվով հաղթանակի հասավ «Նոայի» նկատմամբ։
28-րդ րոպեին Անդրե Մենսալոն բացեց հաշիվը: 87-ին Միխայիլ Կովալենկոն կրկնապատկեց իր թիմի առավելությունը, իսկ հիմնական ժամանակի վերջին րոպեին Յուսուֆ Օտուբանջոն հաշիվը դարձրեց 3:0:
Հիշեցնենք, որ սա 5-րդ տուրի վերջին հանդիպումն էր:
Այս հաղթանակից հետո «Փյունիկը» 6 միավորով 7-րդ տեղում է, սակայն մյուս թիմերի համեմատ մեկ խաղ պակաս է անցկացրել: