Քաթարում կայանալիք 2022 թվականի Աշխարհի առաջնության գործադիր տնօրեն Նասեր Ալ Խաթերը խոսել է այն եկամուտների մասին, որոնք կարող են բերել Աշխարհի առաջնությունը հյուրընկալելը։
«ՖԻՖԱ-ն գնահատում է, որ Աշխարհի առաջնության եկամուտները կարող են հասնել 6 միլիարդ դոլարի», – Ալ Խաթերի խոսքերն է մեջբերում Քաթարի լրատվական գործակալությունը:
Ավելի վաղ Քաթարի իշխանությունները հայտնել էին, որ Աշխարհի առաջնության կազմակերպումը երկրին կարժենա մոտ 200 մլրդ դոլար՝ հաշվի առնելով մարզադաշտերի, մետրոյի, նոր ճանապարհների, հյուրանոցների կառուցումը և երկրի բոլոր ենթակառուցվածքների լայնածավալ վերակառուցումը։
Սա 60 անգամ ավելի է, քան ծախսվել է 2010 թվականին Հարավաֆրիկյան Հանրապետությունում ֆուտբոլի Աշխարհի առաջնությունն անցկացնելու համար։
























































