«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը ԱՊԼ-ի 4-րդ տուրի խաղում «Քրիսթալ Փելասին» (4:2) հաղթելուց հետո մեկնաբանել է իր հեթ-տրիկը։
22-ամյա նորվեգացին արդեն 6 գոլ է խփել «Սիթիի» կազմում՝ երեքով ավելի, քան հայրը՝ Ալֆ-Ինգե Հոլանդը, ով ընդհանուր առմամբ առաջնությունում 18 գոլ է խփել։
«Հայրս հավանաբար կասի, որ ավելի շատ գոլեր ունի Պրեմիեր լիգայում։ Այսպիսով, ես պատրաստվում եմ հասնել նրան:
Խաղից առաջ շատ չեմ մտածում, թե քանի գոլ կխեմ։ Ես պարզապես կենտրոնացած եմ թիմի հետ իմ լավագույն խաղը ցուցադրելու և խաղում հաղթելու վրա»,- Հոլանդի խոսքերն է մեջբերում Goal-ը: