Երեկ կայացավ Գերմանիայի Բունդեսլիգայի 31-րդ տուրի հանդիպումը, որում հանդիպեցին «Բավարիան» ու Ֆրանկֆուրտի «Այնտրախտը»։
Տանտերերը հաղթեցին 2-1 հաշվով՝ հարձակվող Հարի Քեյնի դուբլի շնորհիվ: Այս խաղում Քեյնը գերազանցեց ամենաքիչ հանդիպումների քանակով ռեկորդը, որում անհրաժեշտ է եղել Բունդեսլիգայի ֆուտբոլիստներից 35 գոլ խփելու համար: Այս մասին հայտնում է Get German Football News-ը։
Հարի Քեյնը Բունդեսլիգայում արդեն խփել է 35 գոլ՝ այս մրցաշարում անցկացնելով 31 հանդիպում։ Նախկինում Բունդեսլիգայի պատմության մեջ ոչ մի խաղացող այսքան գոլ չէր խփել 31 խաղում։
Այս մրցաշրջանում Քեյնը «Բավարիայի» կազմում անցկացրել է 42 հանդիպում բոլոր մրցաշարերում: Նա ունի 42 գոլ և 13 արդյունավետ փոխանցում։
«Բավարիան» 2023/2024 մրցաշրջանի Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է։ Թիմը 31 խաղում վաստակել է 69 միավոր։