«Շիրակի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը նշանադրվել է իր սիրելիի՝ Հասմիկի հետ։
«Ակումբի ամբողջ անձնակազմի անունից մաղթում ենք նորաստեղծ զույգին ՝ անսահման սեր և ընտանեկան ջերմություն»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
Ի դեպ, նշանադրության պաշտոնական արարողությունն ու ֆոտոսեսիան տեղի է ունեցել հենց Գյումրու Քաղաքային մարզադաշտում.
«Մեր մարզադաշտում սրտեր են հավերժ իրար կապվում»,- գրել են ակումբի մամուլի քարտուղարությունից:

























































