Հրայր Մկոյանը Բարձրագույն խմբում իր 100-րդ հանդիպումն է անցկացրել Երևանի «Արարատի» կազմում: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Հրայր Մկոյանը «Արարատին» է միացել 2007 թվականին և երկու մրցաշրջան անցկացրել՝ թիմի կազմում մասնակցելով 47 հանդիպման:
2020/21 մրցաշրջանից առաջ Մկոյանը վերադարձել է «Արարատ» արդեն փորձառու ֆուտբոլիստի կարգավիճակով և միանգամից կրել ավագի թևկապը:
«Արարատի» կազմում Հրայր Մկոյանի վիճակագրությունը՝ Բարձրագույն խմբում.
2007 — 23 խաղ
2008 — 24 խաղ
2020/21 — 19 խաղ
2021/22 — 29 խաղ
2022/23 — 5 խաղ
























































