«Ուրարտու»-«Լեռնային Արցախ» հանդիպման խորհրդանշական առաջին հարվածը կատարել են մարմնամարզության Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հարություն Մերդինյանը, Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Էրիկ Բաղդասարյանն ու Եվրոպայի երիտասարդական առաջնության կրկնակի արծաթե մեդալակիր Համլետ Մանուկյանը:




Հիշեցնենք՝ «Ուրարտուն» այդ խաղում 2-3 հաշվով պարտություն է կրել:
Հիշեցնենք՝ Հայաստանի մեծահասակների հավաքականը 1 ոսկե և 1 արծաթե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում: Կարիերայում երկրորդ անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է 38-ամյա Հարություն Մերդինյանը՝ հավասարը չունենալով նժույգ թափեր վարժությունում։ ԵԱ-ի փոխչեմպիոնի տիտղոսն էլ նվաճել է Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը՝ հենացատկից:
Երիտասարդ մարմնամարզիկներն էլ Արտակ Այդինյանի գլխավորությամբ 1 ոսկե և 2 արծաթե մեդալ են նվաճել: Եվրոպայի չեմպիոն է դարձել Էրիկ Բաղդասարյանը՝ ոսկե մեդալ նվաճելով զուգափայտից, իսկ Համլետ Մանուկյանը հռչակվել է Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն: Մանուկյանը երկու արծաթե մեդալ է նվաճել նժույգ թափեր և օղակներ վարժություններից։
























































