«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը խոսել է «Դինամոյի» ֆուտբոլիստ Արսեն Զախարյանի՝ «Չելսի» հնարավոր տեղափոխության մասին:
«Ուրախ կլինեմ, եթե Զախարյանը տեղափոխվի «Չելսի»: Նման շանս կյանքում մեկ անգամ է տրվում:
Արժե՞, որ նա 19 տարեկանում հեռանա Ռուսաստանից: Չգիտեմ, չեմ կարող ասել:
Կցանկանայի՞ Արսենի փոխարեն լինել: Տեսնենք: Հիմա ես այստեղ եմ, 6 գոլ եմ խփել, և առջևում դեռ շատ խաղեր կան»-, Սպերցյանի խոսքերն է փոխանցում Championat.com-ը:
























































