Բունդեսլիգայի 4-րդ տուրում «Քյոլնը» ընդունել էր «Շտուտգարտին» և գոլազուրկ ոչ-ոքի ավարտեց հանդիպումը։
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը տանտերերի պահեստայինների թվում էր և խաղադաշտ դուրս եկավ երկրորդ կեսում։
Նշենք, որ հյուրերը 56-րդ րոպեին մնացին 10, իսկ 72-ից՝ 9 հոգով։
«Քյոլնը» 6 միավորով մրցաշարային աղյուսակի 8-րդ տեղում է, իսկ «Շտուտգարտը» 3 միավորով՝ 11-րդ։