«Բավարիայի» լեգենդ Լոթար Մատեուսը մյունխենյան ակումբի 19-ամյա խաղացող Ջամալ Մուսիալային համեմատել է Լիոնել Մեսսիի հետ։
Մուսիալան այս մրցաշրջանում երեք գոլ է խփել։
«Մաղթում եմ, որ նա դառնա աշխարհի լավագույն խաղացողը, բայց նա դեռ զարգանում է։ Նա ինձ հիշեցնում է Լիոնել Մեսսիին իր շարժումներով և դրիբլինգով։ Մաղթում եմ, որ նա շարունակի նույն ոգով և հաղթի «Բավարիայի» հետ։ Նա պոտենցիալ ունի և կարող է նվաճել «Ոսկե գնդակը», ինչպես նաև Գերմանիայի հավաքականի հետ դառնալ աշխարհի չեմպիոն։ Մուսիալան խոնարհ է, նա միշտ ցանկանում է կատարելագործվել։ Եթե նա այսպես շարունակի, կարող է հաջողությամբ փոխարինել Ռոբերտ Լեւանդովսկիին»,- Մատեուսի խոսքն է մեջբերել Kicker-ը։