«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը դժգոհ է Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ խաղի (1:1) մրցավարությունից։
«Մենք 35 հարված կատարեցինք դարպասին, ինչը վատ չէ: Ես հիասթափված եմ, քանի որ մենք լավ խաղացինք, իսկ մրցավարը, ցավոք, բոլոր վիճելի դրվագները վճռեց մրցակցի օգտին։ Միակ բանը, որում կարող եմ մեղադրել իմ թիմին, դա այն է, որ մենք չօգտագործեցինք մեր հնարավորությունները։
Սարսափելի աշխատանք էր մրցավարի կողմից։ Կային խախտումներ, որոնք կարող էին նշանակվել ցանկացած ձևով, բայց բոլորն էլ «Գլադբախի» օգտին էին: Հիմա երևի տուգանվելու եմ։
Չնայած արդյունքին, կարծում եմ, որ դա մեր լավագույն խաղն էր այս մրցաշրջանում»,-Նագելսմանի խոսքն է մեջբերել Bild-ը։
Հանդիպումը սպասարկում էր Դանիել Շլագերը։























































