VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում Երևանի «Արարատը» ընդունել էր Չարենցավանը ներկայացնող «Վանին»։ Հանդիպումն ավարտվեց դաշտի տերերի նվազագույն հաշվով հաղթանակով։
Տանտերերի կազմում միակ գոլը 28-րդ րոպեին խփեց Ալիկ Առաքելյանը։
«Արարատը» 7 միավորով 5-րդ տեղում է։ «Վանը» 10 միավորով 2-րդն է։
























































