Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը, որը դարձել է «Նոայի» գլխավոր մարզիչը, գրառում է կատարել ֆեյսբուքի էջում՝ անդրադառնալով իր նշանակմանը։
«Նոր մարտահրավեր ու նոր արկածներ «Նոայի» հետ։ Իմ երիտասարդ, ամբիցիոզ տղաների հետ անհամբեր ենք նորից վայելել ֆուտբոլն ու ուրախացնել մեր երկրպագուներին»,- գրել է Արզումանյանը։
Հիշեցնենք՝ «Նոան» Ռոբերտ Արզումանյանի գլխավորությամբ առաջին հանդիպումը կանցկացնի օգոստոսի 29-ին՝ հյուրընկալվելով «Փյունիկի» կողմից։
Թիմը ՀՊԼ մեկնարկային 4 տուրերից հետո 1 միավոր է վաստակել և մրցաշարային աղյուսակի վերջին՝ 10-րդ տեղն է զբաղեցնում։