Եվրոպա Կոնֆերենցիաների Լիգայի 2022/23թթ. խաղարկության խմբային փուլի առաջին խաղը Երևանի «Փյունիկը» կանցկացնի սեպտեմբերի 8-ին՝Շվեյցարիայում մրցելով «Բազելի» դեմ։
Կոնֆերենցիաների լիգայում մեր թիմի խաղացանկն այսպիսին է, հայտնում է լրագրող Հրաչ Խաչատրյանը։
Սեպտեմբերի 8՝ «Բազել»-«Փյունիկ»
Սեպտեմբերի 18՝ «Փյունիկ»-«Սլովան»
Հոկտեմբերի 6՝ «Ժալգիրիս»-«Փյունիկ»
Հոկտեմբերի 13՝ «Փյունիկ»-«Ժալգիրիս»
Հոկտեմբերի 27՝ «Սլովան»-«Փյունիկ»
Նոյեմբերի 3՝ «Փյունիկ»-«Բազել»
Հիշեցնենք՝ Եվրոպա Լիգայի խաղարկության փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում զիջել է Տիրասպոլի «Շերիֆին» և իր ելույթները կշարունակի Կոնֆերենցիաների Լիգայի խմբային փուլում:

























































