ԲԿՄԱ-ի հարձակվող Ժիրայր Շաղոյանը հիանալի է մեկնարկել Հայաստանի Պրեմիեր-լիգայի ընթացիկ առաջնությունում։ Շաղոյանը, որն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վերադարձավ ԲԿՄԱ, ՀՊԼ մեկնարկային 5 խաղերում դարձել է 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Նա գլխավորում է ՀՊԼ ռմբարկուների ցանկը։ Երկրորդ տեղում «Ալաշկերտի» կոլումբացի հարձակվող Բլադիմիր Դիազ Սաավեդրա՝ խփած 4 գոլով։
Ի դեպ, 5-րդ տուրում ԲԿՄԱ-ն մրցում էր հենց «Ալաշկերտի» հետ։ Ավանի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղում «Ալաշկերտը» 4-2 հաշվով հաղթանակ տարավ, իսկ Շաղոյանն ու Դիազը երկուական գոլ գրանցեցին իրենց ակտիվում։
Շաղոյանը նոր մեկնարկած առաջնությունում գրավել է նաև «Վանի» (2-2), «Նոայի» (2-2) և «Լեռնային Արցախի» (1-1) դարպասները։