Մադրիդի «Ատլետիկոյի» 15-ամյա կիսապաշտպան Խավյեր Ֆերնանդեսը կարիերան կշարունակի «Բավարիայում»։ Այս մասին հայտնում է Sky Germany-ն։
Աղբյուրի փոխանցմամբ, տրանսֆերը կկայանա, երբ Ֆերնանդեսը դառնա 16 տարեկան։ Ֆուտբոլիստն արդեն մարզվում է մյունխենյան թիմի բազայում։ Հաղորդվում է, որ Ֆերանդեսը լավ տպավորություն է թողել «Բավարիայի» ղեկավարության վրա։
«Բավարիան» Բունդեսլիգայի մեկնարկային 3 տուրերում 9 միավոր է վաստակել և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Հաջորդ տուրում մյունխենցիները կխաղան Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հետ։























































