Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան խոսել է իր՝ «Բենֆիկա» հնարավոր վերադարձի մասին.
«Ես մի քանի անգամ ասել եմ, որ մեծ վերք է առաջացել իմ սրտում՝ «Բենֆիկայից» հեռանալուց հետո: Հետագայում, եթե ակումբը ցանկանա ինձ տեսնել իր կազմում, ես, միանշանակ, կվերադառնամ»,-ասել է Սիլվան:
Հիշեցնենք, որ պորտուգալացին «Բենֆիկայից» հեռացավ 2014 թ-ին՝ համալրելով «Մոնակոյի» կազմը: