Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում արձագանքել են Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի քաղաքացիության հնարավոր փոփոխությանը՝ «Չելսի» տեղափոխության համար: Sport24-ի հետ զրույցում մեկնաբանություն է տվել ՀՖՖ մամուլի քարտուղար Հայկ Կարապետյանը:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ անգլիական ակումբ տեղափոխության համար նախապայման կարող է հանդիսանել քաղաքացիության փոփոխությունը.
-Արդյոք դիմե՞լ եք ՖԻՖԱ-ին Զախարյանի քաղաքացիության փոփոխության հարցով:
-Ոչ, չենք դիմել:
-Վերջին շրջանում կապ ունեցե՞լ եք Արսենի հետ:
-Ոչ, կապ չի եղել:
-ՀՖՖ-ում որքանո՞վ են հետաքրքրված նրա քաղաքացիության փոփոխությամբ:
-Նա Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստ է: Մենք չենք մեկնաբանում այլ երկրի հավաքականի ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխությունը: