«Ուրարտուն» նոր համալրում ունի։ Ակումբին է միացել բրազիլացի հարձակվող Դեյվիդի Օլիվեյրա դա Սիլվան (Բույու): Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
18-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբ է տեղափոխվել վարձավճարով՝ բրազիլական «Նորոեստե» ֆուտբոլային ակումբից, որը հանդես է գալիս Պաուլիստայի Ա3 առաջնությունում։
Այդ թիմի կազմում նախորդ մրցաշրջանում Բույուն 7 խաղ է անցկացրել ու 6 գոլի հեղինակ դարձել։