Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիան /ԱՕԿԱ/ տեղեկացրել է, որ Քաթարի օլիմպիական կոմիտեի նախագահ Շեյխ Ջոան բեն Համադ Ալ-Թանին միակ թեկնածուն է, ով առաջադրվել է ԱՕԿԱ –ի առաջին փոխնախագահի պաշտոնում: Ասիայի օլիմպիական խորհուրդը հաստատել է նրա թեկնածությունը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Ընտրությունները տեղի կունենան Սեուլում առաջիկա հոկտեմբերի 19-21-ըկազմակերպության 26 –րդ գլխավոր ասամբլեայում:
ԱՕԿԱ- ի նախագահի պաշտոնակատար և Օվկիանիայի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ռոբին Միտչելը նախագահի պաշտոնի միակ թեկնածուն է: