Գերմանիայի Բունդեսլիգայի 22-րդ տուրի շրջանակում Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվել էր «Քյոլնին»:
Գործող չեմպիոնը մեկնարկային 12 րոպեում 3 գնդակ ուղարկեց տանտերերի դարպասը: 3-րդ րոպեին հաշիվը բացեց Ռոբերտ Լևանդովսկին՝ առաջնությունում գոլերի թիվը հասցնելով 23-ի, իսկ 2 րոպե անց աչքի ընկավ Կինգսլի Կոմանը: 12-րդ րոպեին Գնաբրին հաշիվը դարձրեց խոշոր՝ 3:0: 66-րդ րոպեին Գնաբրին դուբլ ձևակերպեց՝ 4-0: 70-րդ րոպեին Ուտը կրճատեց հաշվի տարբերությունը, բայց միայն այդքանը: «Բավարիան» հաղթեց 4-1 հաշվով:
Այս հաղթանակից հետո «Բավարիան» 46 միավորով միանձնյա առաջատարն է, իսկ «Քյոլնը» 23 միավորով 14-րդ տեղում է: