Աստղային հարձակվող Սադիո Մանեն, ով այս ամառ «Լիվերպուլից» է տեղափոխվել Մյունխենի «Բավարիա», խոսել է իր մոտիվացիայի մասին.
«Ես ինձ ուրիշներից լավը չեմ համարում: Ես պարզապես դուրս եմ գալիս ֆուտբոլի խաղադաշտ ու անում իմ գործը։
Ես անհանգստանում եմ Սենեգալի իմ գյուղի բնակիչներից յուրաքանչյուրի օրական սննդի համար: Սա այն է, ինչը մոտիվացնում է ինձ և ես տալիս եմ իմ առավելագույնը հանդիպումներում»,- աֆրիկացի հարձակվողի խոսքերն է փոխանցում լրագրող Ֆրենկ Հալիդը։
30-ամյա հարձակվողը գերմանական Բունդեսլիգայում ընթացիկ մրցաշրջանում երեք հանդիպում է անցկացրել՝ դառնալով երեք գոլի հեղինակ։
























































