«Չելսիի» հարձակվող Միշի Բատշուային ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել թիմը:
Լրագրող Նիկոլո Սկիրան հայտնում է, որ 28-ամյա բելգիացին չի մտնում «արիստոկրատների» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի առաջիկա մրցաշրջանի ծրագրերի մեջ։
«Սալերնիտանան» հետաքրքրված է Բատշուայիի ծառայություններով, բանակցություններն արդեն ընթանում են։
Բատշուայիի գործող պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականը: Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո: