«Վեստ Արմենիայում» տեղի է ունեցել մարզչական փոփոխություն. Գագիկ Սիմոնյանի փոխարեն թիմը կգլխավորի Խորեն Վերանյանը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
Խորեն Վերանյանը նախկինում նույնպես մարզել է «Վեստ Արմենիան»:
Թիմն Առաջին խմբի առաջնության 5-րդ տուրում կհյուրընկալվի «Ուրարտու-2»-ին: Խաղի մեկնարկը 19:30-ին է:
























































