Այսօր որակավորման փուլի մնացած հանդիպումների արդյունքներով որոշվեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ևս երեք մասնակից։
ՊՍՎ-ն նվազագույն հաշվով պարտվեց «Ռենջերսին» և ընդհանուր դիմակայության 2-3 հաշվով դուրս մնաց պայքարից։
«Կոպենհագենը» գոլազուրկ ոչ-ոքի ավարտեց «Տրաբզոնսփորի» հետ խաղն ու ընդհանուր դիմակայության 1-2 հաշվով կխաղա խմբային փուլում։
Զագրեբի «Դինամոն» և Բոդո/Գլիմտը հիմնական ժամանակն ավարտեցին 2-1 հաշվով` հօգուտ խորվաթական թիմի, սա նշանակում էր, որ դիմակայության հաշիվը 2-2 է և հաղթողը որոշվեց լրացուցիչ ժամանակում. «Դինամոն» 4-1 հաշվով հաղթանակ տարավ՝ ընդհանուր դիմակայությունը հաղթելով 4-2 հաշվով:
Խմբային փուլի վիճակահանությունը կկայանա օգոստոսի 25-ին։
Ձևավորված զամբյուղներին ծանոթացեք այստեղ։