Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Դանիել Ֆարկեն կիսվել է Մյունխենի «Բավարիայի» դեմ խաղի սպասելիքներով։
Այս թիմերի միջև հանդիպումը կկայանա շաբաթ օրը՝ օգոստոսի 27-ին, Երևանի ժամանակով 20:30-ին:
«Մենք գիտենք, թե ինչ լուրջ խնդիր պետք է կատարենք շաբաթ օրը: «Բավարիան» ներկայումս Եվրոպայի ակումբների շրջանում լավագույն մարզավիճակում է: Նրանց մեկնարկն իսկապես տպավորիչ էր»,- Ֆարկեին է մեջբերում «Բորուսիայի» պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ Ֆարկեն այս ամառ է գլխավորել Մյոնխենգլադբախի թիմը:
























































