Գերմանիայի Բունդեսլիգայի 22-րդ տուրի շրջանակում Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվել է «Քյոլնին»:
Գործող չեմպիոնը մեկնարկային 5 րոպեում 2 գնդակ է ուղարկել տանտերերի դարպասը: 3-րդ րոպեին հաշիվը բացել է Ռոբերտ Լևանդովսկին՝ առաջնությունում գոլերի թիվը հասցնելով 23-ի, իսկ 2 րոպե անց աչքի է ընկել Կինգսլի Կոմանը:
Հաղթանակի դեպքում «Բավարիան» կբարձրանա առաջին հորիզոնական, իսկ «Քյոլնը» կմնա 14-րդ տեղում: