Իսրայելի Թել Ավիվ քաղաքում երեկ մեկնարկել է հրապարակային հեծանվավազքի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որը եզրագիծը կհատի օգոստոսի 27-ին:
ՀՀ վաստակաշատ մարզիչ Անդրանիկ Առուստամյանը երկու հեծանվորդ է ուղեկցել մրցավայր: Հայ հեծանվորդները պայքարի դուրս կգան այսօրվանից:
Վահե Վիրաբյանը իր ունակությունները կդրսևորի խմբային վազքում: Նրա թիմակից Ալեքս Արամայիսյանը հանդես կգա մեկ վերջնագծով խմբային վազքում (սկրեչ) և հեծանվային բազմամարտում (օմնիում):